Մեղադրական եզրակացությամբ նյութերն ուղարկվել են հսկողություն իրականացնող դատախազին։ Այս մասին տեղեկանում ենք Սպուտնիկ Արմենիա լրատվական կայքից։
ԴԱՀԿ նախկին ղեկավար Միհրան Պողոսյանի կողմից 113.000 ԱՄՆ դոլարի հափշտակության գործով նախաքննությունն ավարտվել է, հայտնում է Հակակոռուպցիոն կոմիտեի մամուլի ծառայությունը։
2022 թվականի դեկտեմբերին գլխավոր դատախազությունը քրեական գործ է հարուցել ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանի անվտանգության աշխատակից (Է.Ս.) և վարորդ (Հ. Բ.) նկատմամբ։ Ըստ գործի նյութերի՝ այդ անձինք, օգտագործելով իրենց պաշտոնեական լիազորությունները, նպաստել են հանցավոր սխեմաների իրականացմանը և, մասնավորապես, առնչվել են առանձնապես խոշոր չափերով գույքի հափշտակությանը։
Նշվում է, որ Է.Ս. եւ Հ.Բ. հաշվառված են եղել ԴԱՀԿ-ում՝ որպես համապատասխան աշխատավարձով խորհրդականներ, սակայն 2008-2016 թվականներին որպես վարորդ և պահակ են աշխատել Միհրան Պողոսյանի համար։ Արդյունքում պետական բյուջեին հասցվել է շուրջ 44 մլն դրամի (113 հազար դոլար) չափով վնաս։ Այս գործի նախաքննությունն ավարտվել է, նյութերը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են հսկողություն իրականացնող դատախազին՝ դատարան ուղարկելու միջնորդությամբ։
Նշենք, որ Պողոսյանը ներգրավված է յուրացման հետ կապված եւս մի քանի գործով։