Թուրքիայի ազգային պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ Անկարայում հրթիռների և պայթուցիկների գործարանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով հինգ մարդ է մահացել։
«Անկարայի Էլմադաղ թաղամասում գտնվող MKE հրթիռների գործարանում պայթյուն է տեղի ունեցել, պայթյունի հետևանքով մահացել են մեր հինգ աշխատակիցներ։ Սկսվել է դատական և վարչական հետաքննություն», — հայտնել են նախարարությունից։