Դրամաշնորհ իշխանություններին՝ Հայաստանում անչափահասներին այլասերելու համար

Շրջանառության մեջ է դրվել մի փաստաթուղթ, որն ապացուցում է, որ Ստամբուլյան կոնվենցիայի վավերացումը նախաձեռնել է Նիկոլ Փաշինյանի թիմը՝ 2019 թվականին և, որ ավելի անընդունելի է, դրա համար Եվրոպայի Խորհրդից ստացել է ո´չ ավել, ո´չ պակաս՝ 600. 000 եվրո գումար։ Կապիտուլյանտ իշխանությունները պարտավորություն են ստանձնել մինչ ընթացիկ տարվա օգոստոս ամիսը Հայաստանում վավերացնել այլասերություն քարոզող և տարածող Ստամբուլյան կոնվենցիան, որը հղի է ավանդապաշտ հայ հասարակության համար անընդունելի մի շարք կետերով: Ահավասիկ, կոնվենցիայի 3-րդ հոդվածի գ. կետը ձևակերպում է «գենդեր» տերմինը, որը նշանակում է սոցիալական դեր, վարքագծի տիպ, գործունեության տեսակ և հատկություն, որոնք տվյալ հասարակությունը դիտում է որպես պատեհ կանանց և տղամարդյանց համար: Այլ կերպ ասած՝ հասարակության ներսում սեռի փոխարեն ներմուծվում է գենդեր տերմինը, որը, այսպես ասած, հնարավորություն է տալիս մարդուն, անկախ տարիքից, ընտրել իր սեռը: Սրան հաջորդում է կոնվենցիայի՝ Կրթության մասին 14-րդ հոդվածը, որը նախատեսում է նշյալ գենդեր հասկացությունը ներմուծել հանրակրթական դպրոցներ և անչափահասներին սովորեցնել միասեռ սեր և այլ տեսակի տարբեր այլասերումներ:

Հիշեցնենք, որ ընդամենը օրեր առաջ Թուրքիան մերժեց վավերացնել Ստամբուլյան կոնվենցիան` հայտարարելով, որ կանանց բռնությունից պաշտպանելու համար ներպետական օրենքները լիովին բավարար են։

Կոնվենցիայի վտանգավորության մասին մանրամասները «Փաստարկ» լրատվականի եթերում ներկայացնում է «Ազգային Վերահսկողության Համակարգ» ՀԿ-ի նախագահ, տնտեսագետ, մաթեմատիկոս, պահեստազորի սպա Արթուր Գրիգորյանը:

Մանրամասները՝ տեսանյութում.

 

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն