ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը շնորհակալություն է հայտնել Թուրքիային՝ Ուկրաինայից հացահատիկի արտահանման շարունակման գործում ունեցած դերի համար։
Բորելը հանդիպել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի հետ Արաբական Միացյալ Էմիրություններում ընթացող Սըր Բանի Յաս ֆորումի շրջանակներում։
Մեկնաբանելով հանդիպումը սոցիալական ցանցերում՝ Բորելը նշել է, որ երախտագիտություն է հայտնել Թուրքիային՝ համաձայնագրում ունեցած դերի համար, որն ապահովում է ուկրաինական հացահատիկի մատակարարումը համաշխարհային շուկա։
Եվրոպացի դիվանագետը նշել է, որ համաձայնագիրը նպատակ ունի կանխել սննդամթերքի օգտագործումը որպես զենք և լուծել համաշխարհային պարենային ճգնաժամը։
Բորելը հավելել է, որ Չավուշօղլուի հետ քննարկել է նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր, այդ թվում՝ Արևելյան Միջերկրական ծովում տիրող իրավիճակը։