Երևանում գիշերը գաղտագողի տեղադրվել է Մահաթմա Գանդիի արձանը

Կենդանաբույժ, սննդի անվտանգության մասնագետ Գրիգոր Գրիգորյանն իր ֆեյսբուքյան էջում ահազանգ է հնչեցրել գրելով,-  « Երեկ գիշերը Աջափնյակ համայնքի Հալաբյան-Մարգարյան խաչմերուկում գտնվող այգու տարածքում, մեր երկրում իշխանությունը բռնազավթած հայրենադավ խմբավորման պարագլխի հրահանգով գաղտագողի տեղադրվել է իր կուռքի Հայոց Ցեղասպանությունը ողջունող այլասեռված հնդիկի արձանը: Հատկանշական է, որ արձանը տեղադրվել է Հայոց Ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակի օրվան ընդառաջ և այս սրբապիղծ հանցագործությունը կոչված է ևս մեկ անգամ ի ցույց դնել հայրենադավ տականքների էությունը: Կոչ եմ անում իրենց ընդդիմադիր հռչակած բոլոր պետական, քաղաքական և հասարակական գործիչներին արձագանքել և ոչ միայն խոսքերի այլ նաև գործողությունների ձևաչափով, քանզի այս սրբապիղծ հանցագործությունը չպետք է մնա անպատասխան»,- եզրափակել է Գրիգորյանը։

 

Հիշեցնենք, որ ս.թ. մարտի 29-ին «Փաստարկ» լրատվականը անդրադարձել էր Գանդիի արձանը Երևանում տեղադրելու համար պայքարող Արսեն Խառատյանի տարօրինակ անցյալին ու նպատակներին։ Այդ օրերին արձանի տեղում միայն կիսակառույց ու լքված պատվանդանն էր կանգնած։

Հատկանշական է, որ արագացված կերպով պատվանդանի կառուցումը հասցվել է ավարտին և գիշերով թուրքերի մեծ բարեկամ Գանդիի արձանը տեղադրվել է հենց Ապրիլի 24 -ին ընդառաջ։

Իսկ Հայոց Ցեղասպանությունը ժխտող Գանդիի արձանի տեղադրումն ուղեկցվում է Թուրքիայում ընթացող «Հայոց ցեղասպանությունը ժխտող միջազգային գիտաժողովի» բացման արարողությամբ։

Անհրաժեշտ հղումներ.

Ինչո՞ւ էր Արսեն Խառատյանը պայքարում Երևանում  Մուստաֆա Աթաթուրքի մտերիմ ընկեր և հայատյաց Մահաթմա Գանդիի արձանը տեղադրելու համար

Թուրքիայում ցեղասպանությունը ժխտող միջազգային գիտաժողով կանցկացվի. Hurriyet

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն