Ֆրանսիան կպայքարի հայերի ցեղասպանության հերքման ցանկացած ձևաչափի դեմ։ Համապատասխան հայտարարությունը իր Twitter-ի էջում հրապարակել է նախագահ Էմմանուել Մաքրոնը։
-Ապրիլի 24-ը հայերի ցեղասպանության հիշատակի օրն է։ Մենք չենք մոռանում այդ մասին։ Մենք կպայքարենք հերքման, ատելության, բռնության դեմ։ Ֆրանսիայի և հայ ժողովուրդները մեկընդմիշտ են կապված միմյանց,- ասել է նա։
-Համապատասխան մեկնաբանությունը Մաքրոնն արել է ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենի՝ Օսմանյան Թուրքիայում հայերի ցեղասպանությունը ճանաչելուց հետո։
Հատկանշական է այն, որ Ֆրանսիան ընդունել է նույնօրինակ որոշումը դեռևս 2001թվականին։