ԱՄՆ-ն և ՆԱՏՕ-ն զորքերը դուրս են բերում Աֆղանստանից

Աֆղանստանում ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի զորքերի հրամանատար՝ գեներալ Սքոթ Միլլերը հայտարարել է Աֆղանստանից ամերիկյան ռազմական հենակայանների դուրսբերման մասին։

-Մենք սկսել ենք իրականացնել զորքերի դուրսբերումը,- հայտարարել է նա` Քաբուլում տեղի ունեցած խորհրդաժողովի ընթացքում։

Նա հավելել է, որ ռազմական հենակայանները կտրամադրվեն Աֆղանստանին։

Ավելի վաղ ծանուցվել է, որ Միացյալ Նահանգները Աֆղանստան կուղարկեն հեռահար ռմբակոծիչներ՝ զորքերն անվտանգ դուրս բերելու համար։

Ապրիլի 14-ին ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ Միացյալ Նահանգներն իրագործել է իր առաքելությունը և մայիսի 1-ից կսկսեն զորքերի դուրս բերումը։ Ի դեպ 2020թ 18 տարիների պատերազմից հետո առաջին անգամ ԱՄՆ-ն և Թալիբան աֆղանական արմատական շարժումը խաղաղության վերաբերյալ պայմանագիր են ստորագրել և պայմանավորվել են զորքերի դուրսբերման մասին։ Ջո Բայդենի նոր վարչակազմը մտադիր է թալիբների հետ վերանայել պայմանավորվածությունները։

Հիշեցման կարգով տեղեկացնենք, որ Աֆղանստանում ամերիկյան գործողությունները սկսվել են 2011 թ․Սեպտեմբերի 11-ի ահաբեկչությանն ի պատասխան։

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն