Ինչու՞ է թաքցվում Քովիդով վարակված մարդկանց հակամարմինների քանակը. Medmedia.am

Կորոնավիրուսով վարակվելուց հետո՞ է ավելի շատ հակամարմին արտադրվում մարդու օրգանիզմում, թե՞ պատվաստվելուց հետո։ Այս հարցը դեռ անպատասխան է։ Իսկ այս հարցի պատասխանը ստանալուց հետո պատվաստումային գործընթացի հունը կարող է ամբողջությամբ փոխվել` գրում է Medmedia.am-ը։

Նշենք, որ ըստ՝

․ Անգլիայի Հանրային Առողջապահության պատասխանատու մարմնի հրապարակման 4մլն մարդուց ընդամենը 0,001%-ի մոտ է հաստատվել Քովիդի կրկնավարակի դեպք։

․ Ըստ ՀՀ պետական բժշկական բժշկական համալսարանի հետազոտության 1500 Քովիդով հիվանդացածների շրջանում 1 տարվա ընթացքում արձանագրվել է ընդամենը 1 կրկնավարակի դեպք (0,067%)։

․ Վաշինգտոնի համալսարանի իմունաբանները «Nature» ամսագրում տպագրված հետազոտության արդյունքում եկել են եզրակացության, որ Քովիդով հիվանդացածների մոտ ձևավորվում է կայուն իմունիտետ, որը կարող է ապաքինված մարդու մոտ ապահովել կրկնավարակից պաշտպանվածություն տասնամյակների ընթացքում։

Հակամարմինների հետ կապված հարցն անտարբեր չի թողնում նաև ՀՀ քաղաքացիներին։ «Հայաստան» դաշինքի պատգամավոր Արեգնազ Մանուկյանը, անդրադառնալով կորոնավիրուսի դեմ պատվաստումներին, ԱԺ ամբիոնից հարց էր ուղղել առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանին, նշելով, թե հակամարմին ունեցողն ինչո՞ւ պիտի թեստ հանձնի կամ պատվաստվի․

Հարցին ի պատասխան նախարար Ավանեսյանը նշել էր․

«Այս պահին չկա փաստարկված, գիտական ապացուցում ունեցող բազա, որը մեր համար կնշի, թե հակամարմիններ ունենալու սանդղակով որ չափից վերև-ներքև ենք մենք պաշտպանված։ Գուցե ժամանակի ընթացքում կունենանք հետազոտությունների լուրջ բազա, կկարողանանք տարանջատումներ մցնել։ Բայց մենք առաջնորդվում ենք գիտական մոտեցումներով, ԱՀԿ-ի կողմից տրված ուղեցույցի համաձայն հիվանդանալու-առողջանալու պարագան որևէ ձևով չի խոչընդոտում պատվաստմանը, ընդհակառակը այն ցուցված է»,- ասել է նա։

Ավելի ուշ, Ավանեսյանի ելույթին անդրադարձավ նաև «Հակահամաճարակային այլանս» նախաձեռնությունը, նշելով, որ նախարարի պնդումները կեղծ են և նախարարությունը ԱՀԿ–ի (ВОЗ) ուղեցույցներով առաջնորդվում է ընտրողաբար։

Նախաձեռնությունը նաև հավելել է, թե  Ավանեսյանը կա՛մ տեղյակ չէ, կա՛մ միտումնավոր շրջանցում է, որ աշխարհում արդեն իսկ կան բազմաթիվ հետազոտություններ, որոնք վկայում են, որ քովիդով հիվանդանալու և ապաքինվելու արդյունքում ձևավորված բնական իմունիտետն ավելի կայուն, տևական և արդյունավետ է, քան պատվաստման արդյունքում առաջացածը (https://www.facebook.com/antiepidemicalliance/posts/384655773368886

Ի դեպ՝ Երևանի պետական բժշկական համալսարանի մասնագետները, որոնք շուրջ մեկ տարի գիտական հետազոտություն են անցկացրել քովիդով վարակված ու առողջացած 900-ից ավելի կամավորականների շրջանում, եկել են հետևյալ եզրահանգնմանը․

«Կորոնավիրուսը հաղթահարած մարդու մոտ հակամարմինները պահպանվում են միջինը 10 ամիս, սակայն 5-6 տոկոսի մոտ դրանք առհասարակ չեն էլ առաջանում։ Վարակվելուց հետո որքան շատ հակամարմին է առաջանում մարդու օրգանիզմում, այնքան մեծ է հավանականությունը, որ նա երկրորդ անգամ ավելի ուշ կվարակվի»։

 

 

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն