Կարեն Ավագյանը՝ Եվրոպայի չեմպիոն, Անդրանիկ Կարապետյանը` բրոնզե մեդալակիր

Մոսկվայում ընթացող ծանրամարտի Եվրոպայի առաջնության 89 կգ քաշային կարգում հայազգի Կարեն Ավագյանը նվաճեց Եվրոպայի չեմպիոնի կոչումը։ 165, 170 ապա նաև 175 կգ ծանրաձողերը պոկելով, իսկ հրում վարժության ընթացքում բարձրացնելով 200կգ ծանրաձողը` նա ընդհանուր առմամբ գրանցեց 375կգ արդյունք, որը 1կգ-ով ավելի է երկորդ տեղը զբաղեցրած վրացի ծանրամարտիկ Ռեւազ Դավիթաձեի գրանցած արդյունքից։

Անդրանիկ Կարապետյանը 365 կգ երկամարտի արդյունքով բրոնզե մեդալակիր է:

Այսպիսով` 89 կգ քաշային կարքում ծածանվող հաղթական երեք ֆդրոշներից երկուսը հայկական եռագույնն էր։

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն