«ԿԵՐԱՄԱ ՄԱՐԱՑԻԻ» ՇՈՒՐՋ ՆՈՐ ՍԿԱՆԴԱԼ Է ՀԱՍՈՒՆԱՆՈՒՄ

«ԿԵՐԱՄԱ ՄԱՐԱՑԻԻ» ՇՈՒՐՋ ՆՈՐ ՍԿԱՆԴԱԼ Է ՀԱՍՈՒՆԱՆՈՒՄ

Newsmedia.am-ը հերթական անգամ անդրադարձել է «Կերամա Մարացի» ընկերության սեփականատիրոջ շուրջ հյուսվող աղմկահարույց դրվագներին: Դրանցից թերևս ամենահայտնին ընկերության խանութի պահեստում քաղաքացի Ա. Գյուրջյանի խոշտանգումն էր։

Լրատվական կայքը մեջբերել է նախօրեին ՌՈ նախկին աշխատակից Վարդան Ղուկասյանի կողմից կատարված հերթական բացահայտումը, ըստ որի ընկերության  համասեփականատեր Անդրանիկ Գասպարյանը սերտ հարաբերությունների մեջ է օրենքով գող  Սուրեն Ավետիսյանի`  Լենինականցի Սուրոյի հետ եւ, որ հենց գողական աշխարհն է նպաստում վերջիններիս անխափան ու անվարան գործունեությանը՝ հատկապես մարդկանց  հետ ամենատարբեր բնույթի հարցեր լուծելու ճանապարհին:

Newsmedia.am.-ը հավատարիմ մնալով իր որդեգրած գործելաոճին` այն է ցանկացած խնդիր ներկայացնել օբյեկտիվորեն՝լսելով բոլոր կողմերի տեսակետն ու դիտարկումները  դիմեց  անձամբ «Կերամա Մարացիի» սեփականատեր Անդրանիկ Գասպարյանին, ով դեռ հարցը մինչեւ վերջ չլսած արձագանքեց.

-Չգիտեմ ինչի համար եք զանգել, բայց ինչ ասում են էդպես չի:

-Բայց ախր սպասեք հարցը ավարտենք:

-Ես գիտեմ մի սուտ պետք է լինի:

Սու՞տ է, որ Ձեր ընկերությունում մարդ են խոշտանգել, կա հարուցված քր. գործ:

-Դե դիմեք քննիչներին, ես ասելիք չունեմ: Ես տնօրենը չեմ:

-Բայց սեփականատերն եք:

-Հետո ինչ:

-Ձեզ չի՞ հետաքրքրում, թե ինչ է կատարվում Ձեր ընկերությունում:

-Ինձ քիչ է հետաքրքրում այդ ամենը, ով ինչ ուզում է, թող ասի:

-Իսկ, ինչպե՞ս է ստացվում, որ ամենատարբեր դրվագներով,  մարդիկ  բարձրաձայնում են  ամենատարբեր  տարաբնույթ  արատավոր երեւույթների մասին, որոնք  անուղղակիորեն կապվում են  Ձեր եւ Ձեր ղեկավարած ընկերության հետ: Ի՞նչ կասեք սրա վերաբերյալ: 

-Ես ինչ անեմ, թող խոսեն:

-Պարզաբանեք, ոչինչ մի արեք:

-Գնացեք իրավապահներից հարցրեք, թողեք ապրեմ:

-Ապրեք, բայց մեր աշխատանքին էլ մի խոչընդոտեք:

-Դուք մեկա գրելու եք էն ինչ ուզեք:

Եթե նման կերպ վարվեինք,  Ձեզ չէինք զանգահարի, մենք կողմ ենք օբյեկտիվ լրատվությանը, որքան էլ դա Ձեզ զարմանալի թվա:

-Դե ես ասեցի գնացեք իրավապահներից հարցրեք:

-Շատ լավ, իսկ ի՞նչ կասեք այն լուրերի վերաբերյալ, որ Դուք բավականին ջերմ հարաբերություների մեջ եք գողականների հետ, մասնավորապես  օրենքով  գող լենինականցի Սուրոյի հետ:

-Սխալ բաներ եք գրում ազիզ ջան, էլ մի զանգեք ինձ էդ հարցերով:

 

Աղբյուր

 

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն