Կիևում օդային տագնապի միացումից հետո կրկին պայթյուններ են տեղի ունեցել։ Այս մասին հայտարարել է Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն։ Նա պարզաբանել է, որ պայթյուններ են եղել Ուկրաինայի մայրաքաղաքի Գոլոսեևսկի թաղամասում և Օբոլոնում։ Բացի այդ, շտապօգնության ծառայությունները մեկնել են Պեչերսկի շրջան։ Տեղական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ մի շարք շրջաններում անջատվել է էլեկտրաէներգիան։
Ուկրաինայի մայրաքաղաքում առաջին պայթյունները լսվել են հունվարի 1-ի լույս 2-ի գիշերը ժամը 04:10-ի սահմաններում, հայտնում է «Public» հրատարակությունը՝ հղում տալով Կիևի քաղաքային ռազմական վարչությանը։
Հունվարի 2-ի առավոտյան պայթյուններ են տեղի ունեցել նաեւ Խարկովում։ Այս մասին խոսել է Խարկովի քաղաքապետ Իգոր Տերեխովը։ Նա մանրամասներ չի հայտնել։ Պայթյուններ են գրանցվել նաև Կիրովոգրադի մարզի Կրոպիվնիցկիում։ Այս տեղեկատվության պաշտոնական հաստատում այս պահին չկա։
Կիևի վրա արձակված «Կինժալ»-ների թիվը եղել է ռեկորդային
Կիևի ուղղությամբ ռեկորդային թվով «Կինժալ» գերձայնային հրթիռներ են արձակվել։
Հունվարի 1-ի երեկոյան ռուսական մեծաթիվ անօդաչուների հարձակման մասին հայտնում են ռուս ռազմական լրագրողները, ինչպես նաև «Рыбарь» Տելեգրամյան ալիքը։ Համաձայն վերջինիս տեղեկատվության` Ուկրաինայի ուղղությամբ արձակվել են «Герань» հարվածային դրոններ։ Հրապարակման մեջ նշվում է, որ «90-ից ավելի «թռչող մոպեդներ» այս գիշեր հարվածել են Օդեսայի, Ստարոկոնստանտինովի, Դնեպրոպետրովսկի, Նիկոլաևի ռազմական օբյեկտները։
Միևնույն ժամանակ տեղեկություններ հայտնվեցին հրթիռների երկրորդ ալիքի մասին՝ Կասպից ծովի կողմից արձակվել է յոթ Ту-95МС։
Ամանորի առաջին օրը Կիևում և հարակից շրջաններում օդային տագնապ է հնչեցվել։ Հայտնում են հակաօդային պաշտպանության աշխատանքի մասին։