Պաղեստինցի աղջկա ճակատագրի մասին ոչինչ հայտնի չէ, և նրա ընտանիքը ենթադրաբար սպանված է
Իսրայելցի զինվոր Հարել Իտահը Իսրայել է տարել երեխային, որին գտել է Գազայի հատվածի տներից մեկում։ Այդ մասին իսրայելական բանակի ռադիոկայանին հայտնել է նրա ընկեր Շահար Մենդելսոնը։ Նրա խոսքով՝ տեսնելով լացող աղջկան՝ Իտահը որոշել է նրան իր հետ Իսրայել տանել, ինչի մասին ասել է իր ընկերներից մեկին։
Ինքը՝ Իտահը, մահացել է դեկտեմբերի 30-ին Գազայի հատվածի հյուսիսում ստացած վնասվածքների պատճառով։
Առեւանգված պաղեստինցի աղջկա ճակատագրի մասին տեղեկություններ չկան, հաղորդման վարողը կարծիք է հայտնել, որ ամենայն հավանականությամբ սպանվել են երեխայի ընտանիքն ու հարազատները։
Հոկտեմբերի 7-ից ի վեր Գազայի հատվածի վրա Իսրայելի զանգվածային հարձակումների արդյունքում զոհվել է 21 հազար 822 պաղեստինցի, այդ թվում՝ 6,5 հազար կին և առնվազն 9,1 հազար երեխա, ևս 56 հազար 451 պաղեստինցի վիրավորվել է։ Ավերված շենքերի փլատակների տակ են մնացել հազարավոր մահացածների մարմիններ։
Գազայի 2,3 միլիոն բնակիչները տառապում են սննդի, ջրի և դեղամիջոցների պակասից՝ Իսրայելի օդային, ցամաքային և ծովային զանգվածային ռմբակոծությունների և էքսկլավի լիակատար շրջափակման պատճառով:
Հազարավոր շենքեր, այդ թվում՝ հիվանդանոցներ, մզկիթներ և եկեղեցիներ, նույնպես վնասվել կամ ամբողջությամբ ավերվել են իսրայելական օդային և ցամաքային հարձակումներից։