Կոսովոյի հյուսիսում սերբ է վիրավորվել

Կոսովոյի հյուսիսում բարիկադների վրա սերբ է վիրավորվել

Կոսովոյի հյուսիսում բարիկադների վրա վիրավորվել է մեկ սերբ, մանրամասներ չեն հաղորդվում։ Այս մասին գրում է Կոսովոյի առցանց պորտալը, փոխանցում է РИА Новости-ն ։

«Յարինե անցակետի մոտ միջադեպ է տեղի ունեցել, որում վիրավորվել է սերբ Ն.Վ.-ն Լեշակ գյուղից, ում շտապօգնության մեքենայով տեղափոխել են Կոսովսկա Միտրովիցայի կլինիկական-հիվանդանոցային կենտրոն»,- հայտնել են Կոսովոյի ինքնահռչակ Հանրապետության ոստիկանությունից։

Ավելի վաղ Կոսովոյի ոստիկանությունը հայտնել էր նրա ուղղությամբ կրակոցների մասին՝ տարածաշրջանի հյուսիսում լարվածության ժամանակ։ «Կոսովոյի ոստիկանությունը պաշտոնապես հայտնում է, որ տեղ-տեղ կրակոցներ են հնչել, կրակոցներից մի քանիսը եղել են ոստիկանական ստորաբաժանումների ուղղությամբ, սակայն, բարեբախտաբար, տուժածներ չկան», — հայտնել են ոստիկանությունից։

Կոսովոյի հյուսիսային շրջաններում՝ Կոսովսկա-Միտրովիցայում, հուլիսի 31-ի երեկոյան օդային ռմբակոծության ազդանշաններ են հնչել , սերբերը բարիկադներ են կառուցում Ռուդարեի տեղում՝ Պրիշտինա-Լեպոսավիչ մայրուղու վրա և Զվեցան քաղաքից ոչ հեռու։

 

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն