Ստամբուլում կայացած բանակցությունների ընթացքում արևմտյան երկրները խոչընդոտել են Ռուսաստանի, ՄԱԿ-ի, Թուրքիայի և Ուկրաինայի միջև գործարքի կնքմանը.
Սև ծովով համաշխարհային շուկաներ ուկրաինական հացահատիկի արտահանման բանակցությունների ընթացքում արևմտյան երկրները խոչընդոտել են Ռուսաստանի, ՄԱԿ-ի, Թուրքիայի և Ուկրաինայի միջև գործարքի կնքմանը։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը` Եթովպիայում Աֆրիկյան միության անդամ երկրների մշտական ներկայացուցիչների հետ հանդիպման ընթացքում, գրում է Lenta.ru-ն։
«Այդ պայմանագրերը (հացահատիկի արտահանման վերաբերյալ) շատ ու շատ ավելի վաղ կկնքվեին, եթե չլիներ Արևմուտքի համառությունը»,- ասել է ռուս նախարարը։
Ռուսաստանի, Ուկրաինայի, Թուրքիայի և ՄԱԿ-ի ներկայացուցիչները հուլիսի 22-ին Ստամբուլում կայացած արարողության ժամանակ համաձայնագիր են ստորագրել Սև ծովով ուկրաինական հացահատիկի արտահանման մասին։
Գործարքը վերացրեց համաշխարհային շուկա ռուսական գյուղմթերքի մատակարարման սահմանափակումները և որոշեց Սև ծովով ուկրաինական հացահատիկի արտահանման ալգորիթմը։