Navi-Star նավը Ուկրաինայից եգիպտացորենի բեռով մեկնել է Իռլանդիա

Ուկրաինայից 33 հազար տոննա եգիպտացորենով Navi-Star նավը, Ստամբուլի Համատեղ կոորդինացիոն կենտրոնի ներկայացուցիչների կողմից ստուգումն ավարտելուց հետո, մեկնել է Իռլանդիա։

Մնացած երկու նավերի մեկնումը՝ Polarnet-ի` Թուրքիայի դրոշով 12 հազար տոննա բեռով և Rojen-ի` Մալթայի դրոշով 13 հազար տոննա եգիպտացորենով, նախատեսված է այսօր։ Այս նավերը Թուրքիայի ափեր են հասել օգոստոսի 7-ի գիշերը։ Դրանից հետո Rojen-ը կմեկնի Մեծ Բրիտանիա, իսկ Polarnet-ը՝ Թուրքիայի Քոջաելի նահանգի Դերինջե նավահանգիստ։

 

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն