Ես պատրաստ եմ ստորագրել ՌԴ-ի կողմից առաջարկվող փաստաթուղթ` դեմարկացիայի և դելիմիտացիայի մասին։ Եվ հիշում եք, թե ինչ ներքաղաքական աղմուկ բարձրացավ, հետո փակ տողերով փաստաթուղթ հրապարակվեց: Հետո, երբ արդեն այդ տողերը բացվեցին, պարզվեց, որ ընդհանուր առմամբ այդ փաստաթղթի ստորագրման պահը կորսվել է և բաց է թողնվել: Այս մասին հայտարարեց Նիկոլ Փաշինյանը` հանրայինի եթերում։
Մենք ասում ենք, որ շատ դժվար ենք պատկերացնում դեմարկացիայի և դելիմիտացիայի պրոցես մի սահմանում, որտեղ ամեն օր հրադադարի ռեժիմներ են խախտվում։ Նոյեմբերի 9-ից հետո մենք 5-6 օր ենք ունեցել, երբ-որ հրադադարի ռեժիմի խախտման ոչ մի դեպք չի արձանագրվել։ Արցախում է խախտվում ամենօրյա ռեժիմով հրադադարը,- հավելեց Փաշինյանը։
Մանրամասները` տեսանյութում.
Ամբողջական հարցազրույցը` ստորև.