Նորվեգիայի իշխանությունները թույլ են տվել զենքի և պաշտպանական արտադրանքի ուղղակի վաճառքը Ուկրաինային
Նորվեգիայի իշխանությունները թույլատրել են Կիևին ուղղակիորեն զենք և պաշտպանական արտադրանք վաճառել։ Այս մասին հաղորդվում է երկրի կառավարության կայքում։
Նախարարների կաբինետը ընկերություններին թույլ է տվել ուղղակիորեն զենք և պաշտպանական արդյունաբերության արտադրանք վաճառել Ուկրաինայի ռազմական կառույցներին՝ պայմանով, որ արտահանումը համապատասխանի պահանջներին։
«Ուկրաինային աջակցությունը կարևոր է Նորվեգիայի և Եվրոպայի անվտանգության համար։ Ուստի կառավարությունը որոշել է թույլատրել Նորվեգիայի պաշտպանական արդյունաբերությունից զենքի և պաշտպանական արտադրանքի ուղղակի վաճառքը Ուկրաինային»,- ասել է արտգործնախարար Էսպեն Բարտ Էյդը։
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին դեկտեմբերի 13-ին չհայտարարված այցով ժամանել էր Նորվեգիայի մայրաքաղաք Օսլո՝ մասնակցելու սկանդինավյան երկրների ղեկավարների գագաթնաժողովին, որի հիմնական թեման պաշտպանության և անվտանգության ոլորտում համատեղ աշխատանքն էր։