Միգրանտների զանգվածային ձերբակալություններ են տեղի ունեցել Ամանորի գիշերը Մոսկվայում և Սանկտ Պետերբուրգում

Ամանորի գիշերը Մոսկվայում և Սանկտ Պետերբուրգում միգրանտների զանգվածային ձերբակալություններ են տեղի ունեցել, գրում է «Կոմերսանտ»-ը՝ վկայակոչելով մի շարք ալիքների։

 

Մայրաքաղաքում օտարերկրյա քաղաքացիներին բերման են ենթարկել տվյալների բազայում իրավախախտումներ փնտրելու պատրվակով։ Չի նշվում, թե քանի հոգի են դարձել իրավապահների ուշադրության օբյեկտ։

Սանկտ Պետերբուրգում հունվարի 1-ի գիշերը ամենազանգվածային ձերբակալությունները տեղի են ունեցել մետրոյի «Գոստինի դվոր» կայարանի մոտ, որտեղ առնվազն 50 մարդ, այդ թվում՝ անչափահասներ, տեղափոխվել են ավտոբուսներ։ Ռեյդեր են տեղի ունեցել նաև Ադմիրալտեյսկայայի մոտ, բայց ավելի փոքր մասշտաբով։

Ավելի վաղ Fontanka-ն հայտնել էր, որ Ամանորի գիշերը Սանկտ Պետերբուրգի կենտրոնական հատվածում ձերբակալվել է մոտ երեք հազար օտարերկրյա քաղաքացի։ Միգրանտները տեղափոխվել են ոստիկանական բաժանմունքներ։ Պարզվել է, որ բերման ենթարկվածներից ավելի քան 600-ը գտնվում են Ռուսաստանում՝ միգրացիոն օրենսդրության տարբեր խախտումներով։ Նրանց նկատմամբ կազմվել են վարչական արձանագրություններ, նշվում է, որ 100-ից ավելի մարդ կարող է վտարվել։

 

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն