Ով է իրականում վերադարձրել վերջին 3 ռազմագերիներին և ինչու են ուրիշներն «իրենց վրա քաշում վերմակը»

Մայիսի 4-ին Ադրբեջանը Հայաստանին վերադարձրեց 3 ռազմագերի։ Լուրեր էին պտտվում, թե այս գերիների համար Ալիևը և Փաշինյանն ինչ-որ առևտուր են արել։

Իրականությունն այլ է. Ալիևն այս 3 ռազմագերիներին վերադարձրել է Մարիուս Վիզերի (Marius Vizer) (IJF Ձյուդոյի միջազգային ֆեդերացիայի նախագահ) անձնական խնդրանքի շնորհիվ, ում հետ Ալիևը հրաշալի հարաբերություններ ունի։

Վերադարձած գերիներից մեկը ձյուդոիստ Ռոբերտ Վարդանյանն է։ Այս մասին հայտարարությունը տեղադրված է նաև IJF Ձյուդոյի միջազգային ֆեդերացիայի պաշտոնական կայքում (https://www.ijf.org/news/show/armenian-judoka-released-from-azerbaijan) 2021 թվականի մայիսի 7-ի հայտարարության մեջ։

«Ադրբեջանի և Հայաստանի միջև անցած զինված բախման արդյունքում ռազմագերիների շարքում է երիտասարդ հայ ձյուդոիստ, 19-ամյա Ռոբերտ Վարդանյանը։ Հայաստանի ձյուդոյի ֆեդերացիայի օգնության խնդրանքին` Մարիուս Վիզերն արձագանքել է անմիջապես և առանց տատանման։

Ձյուդոյի միջազգային ֆեդերացիան ուրախ է տեղեկացնել, որ երիտասարդ ձյուդոիստը բարեհաջող վերադարձել է ընտանիք` Վիզերի դիմումի  շնորհիվ»,- ասվում է հայտարարության մեջ։

Հետաքրքիր է, որ իրականությանը զուգահեռ` Հայաստանյան իշխանությունները հայ հանրությանը ներկայացրել են կեղծ «իրականություն», իսկ հանրային այլ գործիչներ հաջողության պսակն «իրենցով են արել»։

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն