168.am-ի տեղեկություններով՝ Նիկոլ Փաշինյանը պատրաստվում է ծածուկ այցելել Սյունիք՝ խորհրդարանական հնարավոր ընտրություններին ընդառաջ մարզում տրամադրությունները փոխելու ակնկալիքով։ Այս նպատակով երեկ կտրուկ կադրային փոփոխություններ են իրականացվել մարզի ոստիկանության ղեկավար կազմում։ Նշանակվել է նոր ոստիկանապետ, որը պետք է ապահովի Փաշինյանի անխափան մուտքը մարզ։
«Փաստարկ» լրատվականը փորձեց այս տեղեկատվության վերաբերյալ հավելյան ինֆորմացիա ստանալ, սակայն ՀՀ-ում վարչապետ աշխատող Նիկոլ Փաշինյանի մամլո խոսնակը տևական ժամանակ չէր պատասխանում զանգերին։
Հիշեցնենք, որ Փաշինյանի` Սյունիք կատարած վերջին այցի ժամանակ նա ստիպված էր տեղաշարժվել ուղղաթիռով, քանի-որ սյունեցիները նրան արգելեցին ոտք դնել իրենց հողի վրա, իսկ Սիսիանի եկեղեցու քահանան հրաժարվեց սեղմել Փաշինյանի ձեռքը։