Ռուսաստանի Դաշնության Նախագահը հեռախոսազրույց է ունեցել Բրազիլիայի նախագահ Լուիս Ինասիու Լուլա դա Սիլվայի հետ.
Ռուսաստանը պատրաստ է Ուկրաինայի հարցով դիվանագիտական լուծման. Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Բրազիլիայի նախագահ Լուիս Ինասիո Լուլա դա Սիլվայի հետ հեռախոսազրույցի ժամանակ, հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։
«Ռուսաստանի նախագահը հիմնարար գնահատականներ է տվել Ուկրաինայի շուրջ իրավիճակի զարգացմանը՝ միաժամանակ հաստատելով ռուսական կողմի բաց լինելը երկխոսության համար քաղաքական և դիվանագիտական ուղու վրա, որը դեռևս արգելափակված է Կիևի և նրա արևմտյան հովանավորների կողմից»,- ասվում է հայտարարության մեջ։
Հաղորդագրության համաձայն՝ կողմերը քննարկել են ռուս-բրազիլական ռազմավարական գործընկերության որոշ արդիական ասպեկտներ՝ փոխադարձ հետաքրքրություն հայտնելով դրա հետագա առաջընթաց զարգացման և տարբեր ոլորտներում գործնական համագործակցության խորացման հարցում։
Բացի այդ, քննարկվել են BRICS-ի և այլ բազմակողմ հարթակների շրջանակներում համատեղ աշխատանքին առնչվող հարցեր։