ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ֆեյսբուքյան պաշտոնական էջը քիչ առաջ հայտարություն տարածեց, որով տեղեկացնում է՝ Ռոբերտ Քոչարյանն արդարացվեց 300․1 հոդվածի մասով. «Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը, նախագահությամբ Աննա Դանիբեկյանի, արդարացրեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին՝ դադարեցնելով նրա նկատմամբ Քր․ Օր․-ի 300․1 հոդվածով քրեական հետապնդումը՝ հանցագործության դեպքի բացակայության հիմքով»,- գրված է երկրորդ նախագահի պաշտոնական ֆեյսբուքյան էջում։
Թողնել մեկնաբանություն