«Նա ոչ մի բան չի հասկանում, կրթություն անգամ չունի, նա փնթի շարժումներով չնթռլո է». Հրանտ Բագրատյանը՝ Փաշինյանի մասին

Այսօր ընդդիմության մի խումբ ներկայացուցիչների հետ Սևան քաղաք կատարած այցի ընթացքում ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը բնակիչների հետ հանդիպման ընթացքում խոսել է ներքաղաքական կյանքում ստեղծված իրավիճակի և դրա մեղավորների մասին։ Իր խոսքում նախկին վարչապետը մասնավորապես ասել է.«Ես ուզում եմ ձեզ բացատրել՝ ինչու ենք մենք ասում, որ Փաշինյանը դավաճան է։ Մենք չենք ասում, որ ինքը անհաջող պատերազմ է վարել, որովհետև մենք շանս ունեինք այդ պատերազմում չպարտվելու։

Մենք իրեն ասում էինք՝ Իսկանդերով խփի գազամուղ, նավթամուղ պայթեցրու, ինքը խփում էր Գյանջայի 5 հարկանի շենքերին։ Նա ոչինչ չարեց, մատը մատին չխփեց, որ մի բան անի։ Ուզու՞մ եք լսել ինչու ենք նրան դավաճան ասում, դավաճան ենք ասում, որովհետև հոկտեմբերի 19-ին Պուտինն իրեն ասեց՝ լսի՛, Շուշին էլ է ձեզ մնում, կանգնեցնեմ, Լաչինն ու Քարվաճառն է ձեզ մնում, ասաց՝ չէ, ավելի լավ է ես հանձնեմ, հետո ժողովրդին խաբեմ ասեմ՝ պարտվել եմ։ Նա մտածել է՝ եթե ես հիմա գնամ զիջման, ինձ կասեն դավաճան, այսինքն՝ արդյունքում 6000 քառակուսուց մնաց երկուսը։ Իրա ամեն մի շարժում մի հատ փնթիի շարժում է։ Նա ոչ մի բան չի հասկանում, նա կրթություն անգամ չունի, նա չնթռլո է»,- ասաց Բագրատյանը։

 

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն