Ռուսաստան-Ուկրաինա լարվածություն. ԱՄՆ-ն Եվրոպայում ավելացնում է զորքի թիվը

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը որոշել է ավելի շատ զորք ուղարկել Արևելյան Եվրոպա, եթե Ռուսաստանը ներխուժի Ուկրաինա։

Սպիտակ տան հայտարարության համաձայն՝ Հյուսիսային Կարոլինա նահանգից մոտ 2000 զինվոր կուղարկվի Լեհաստան և Գերմանիա։ Գերմանիայից 1000 զինվոր կմեկնի Ռումինիա։

Ռուսաստանը, որը ուկրաինական սահմանի մոտ 100 հազար զինվոր ունի, հերքում է երկիր ներխուժելու մտադրության մասին մեղադրանքները: Մոսկվան նաև դեմ է Ուկրաինայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու հնարավորությանը։

ԱՄՆ-ի նոր զորքերը չեն կռվի Ուկրաինայում, այլ կապահովեն ԱՄՆ դաշնակիցների անվտանգությունը, հայտնել  Սպիտակ տունը։ Բացի այս զինվորներից, ԱՄՆ պաշտպանության նախարարությունը 8500 զինվորի հրամայել է ցանկացած պահի պատրաստ լինել՝ անհրաժեշտության դեպքում Եվրոպա ուղարկելու համար։

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն