Մոսկվան և Անկարան պայմանավորվել են անցնել ռուբլով առևտրին
Ռուսաստանը և Թուրքիան պայմանավորվել են անցնել ռուբլով առևտրին. Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը` մեջբերում է ՏԱՍՍ -ը :
Նախագահի խոսքով, դա «գումար կբերի Մոսկվային և Անկարային»: Էրդողանը հավելել է, որ իր ռուս գործընկերոջ հետ քննարկել է «Միր» քարտի կիրառումը։
Այսպիսով, ռուս զբոսաշրջիկները կարող են գնումներ կատարել և վճարել հյուրանոցում կացության համար՝ օգտագործելով ռուսական բանկային քարտից։
Երկրի ղեկավարը նշել է, որ Անկարան ամեն տեսակի աջակցություն է ցուցաբերում նրանց, ովքեր ցանկանում են ներդրումներ կատարել Թուրքիայում։