«Ալ-Քուդս» բրիգադներն ավելի քան 60 հրթիռ են արձակել Իսրայելի քաղաքների ուղղությամբ
Պաղեստինյան «Իսլամական ջիհադի» «Ալ-Քուդս բրիգադները»` պաղեստինյան շարժման ռազմական թեւը, հայտնել է Իսրայելի քաղաքների ուղղությամբ ավելի քան 60 հրթիռի արձակման մասին։ Այս մասին հայտնում է РИА Новости- ն։
Շաբաթ օրը՝ օգոստոսի 6-ին, Գազայի հատվածից հարվածներ են հասցվել նաեւ Իսրայելի մայրաքաղաք Թել Ավիվ քաղաքին։ Բացի այդ, շարժման պաշտոնական ներկայացուցիչը հերքել է այն տեղեկությունը, թե պատվիրակությունը մեկնել է Կահիրե։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ ավիահարվածի մասին ահազանգ է հնչել Իսրայելի մի շարք քաղաքներում՝ երկրի կենտրոնական և հարավային հատվածներում։ Խոսքը Իսրայելի կենտրոնական մասի Ռիշոն ԼեԶիոն, Բաթ Յամ, Հոլոն և Յավնե քաղաքների մասին է, ինչպես նաև հարավում՝ Աշկելոն և Աշդոդ։ Թել Ավիվի իշխանությունները հայտարարել են քաղաքում բոլոր հանրային ռումբերի ապաստարանների բացման մասին։
Օգոստոսի 5-ին Իսրայելը հայտարարեց իսլամական ծայրահեղականների դեմ «Արշալույս» լայնածավալ գործողության մեկնարկի մասին, որից հետո տեղեկություն եղավ, որ Իսրայելի պաշտպանության ուժերը (IDF) ոչնչացրել են արմատական պաղեստինյան կազմակերպության առաջնորդներից մեկին` «Իսլամական ջիհադ» Թայսիր Ջաբարին։ Օդային հարվածի հետևանքները և գրոհայինի ոչնչացումը ֆիքսվել են տեսանյութում։