«Տարածքային ամբողջականության ճանաչում» ասելով Ալիևը նկատի ունի Արցախի հայաթափումն ու ճանաչումը Ադրբեջանի կազմում

Ադրբեջանը պատրաստ է Հայաստանի հետ աշխատել խաղաղության համաձայնագրի վրա՝ երկու երկրների տարածքային ամբողջականության ճանաչման նախապայմանով: Twitter-ի իր միկրոբլոգում գրել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:
«Հուսով ենք, որ Հայաստանում ընտրություններից հետո այս հարցում ավելի հստակություն կլինի»,- հավելել է նա:
Նշենք, որ «տարածքային ամբողջականության ճանաչում» ասելով Ալիևը նկատի ունի Արցախի հայաթափումն ու ճանաչումը Ադրբեջանի կազմում:
Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն