The Economist-ի 2021 թվականի կանխատեսումը

Յուրաքանչյուր տարվա սկզբում The Economist ամսագրի կազմի վրա տպագրվում է եկող տարվա իրադարձությունների կանխատեսումը։ Շատերն ասում են, որ դա ոչ թե կանխատեսում, այլ հաջորդ տարվա գլոբալ ծրագիրն է։ Ընդ որում ծրագիրը ներկայացվում է ռեբուսի (գաղտնագրի) տեսքով։
2021 թվականի «կանխատեսումը» ներկայացնում ենք կից նկարով։

Նախ անդրադառնանք այն մարդկանց ում անունները դրված են կազմի աջ վերին անկյունում։
Առաջինը Սունդար Պիչայն է, ով հանդիսանում է Alphabet Inc.-ի, Google-ի, Google maps-ի և այլ նմանատիպ ընկերությունների գլխավոր գործադիր տնօրենը։ Ըստ պարբերականի կանխատեսման նա հանդիսանում է գլոբալիստական կառույցի անդամներից մեկը, ով պատասխանատու է երկրագնդի Էկո-համակարգի համար (greening the cloud):

https://en.wikipedia.org/wiki/Sundar_Pichai

Երկրորդը Մայքլ Թաբսն է, ով իր ողջ աշխատանքային կարիերայի ընթացքում զբաղեցրել է բարձր պետական պաշտոններ ԱՄՆ-ում և հանդես է եկել ի շահ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ։ Չմոռանանք, որ այդ համակարգը իրագործում է գլոբալիստական ծրագրեր։
Թաբսն իր ներդրումն է ունենալու գլոբալիստների ֆինանսական ներհոսքի ապահովման հարցում (guaranteed incomes):
https://en.wikipedia.org/wiki/Michael_Tubbs


Երրորդ անձը Անտոնիո Գուտերեշն է, ով հանդիսանում է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը։ Գլոբալիստների ծրագրերում նա համակարգելու է գլոբալ-համագործակցությունը ( global co-operation):
Հիշեցնենք, որ գլոբալիստներն արդեն ստեղծում են համաշխարհային կառավարություն, որը ղեկավարվելու է ՄԱԿ-ի կողմից։
https://en.wikipedia.org/wiki/Ant%C3%B3nio_Guterres

Berlin, Germany — November 04: Antonio Guterres, High Commissioner for Refugees of UNHCR, attends a press conference in german foreign office on November 04, 2015 in Berlin, Germany. (Photo by Michael Gottschalk/Photothek via Getty Images)

Չորրորդ անձը Ուրսուլա ֆոն դեր Լեյենն է։ 2019 թ-ի դեկտեմբերի 1-ից նա հանդիսանում է Եվրոպական հանձնաժողովի նախագահը և ղեկավարում է Եվրոմիության գործադիր համակարգը։ Եվրոմիությունը գլոբալիստների կողմից ստեղծված կառույց է, որի միջոցով գլոբալիստները վերահսկում են ողջ Եվրոպան։ Գլոբալիստների ծրագրերում Լեյենն ապահովելու է Եվրոպայի դերակատարումը (Europe’s role):
Այս անձը ունի մի քանի մասնագիտություն, ներառյալ բժշկի, ով մինչ այս պաշտոնը զբաղվել է նաև կանանց առողջությամբ։ Կասկածներ կան, որ Լեյենը ներդրում է ունեցել ԱՀԿ-ի` որոշ` մարդկության առողջության համար բացասական ծրագրերի իրականացման հարցում, հնարավոր է նաև պատվաստանյութերի և COVID-ի հետ կապված։
https://en.wikipedia.org/wiki/Ursula_von_der_Leyen

Հինգերորդը Կարմեն Ռայնհարթն է, ով տնտեսագետ է և գլոբալիստական ծրագրերում կազմակերպելու ու իրականացնելու է համաշխարհային վարկային քայքայիչ ծրագրեր, այն է, ինչպես վարկային միջոցներով ստրկացնել կամ ծայրահեղ ծանր վիճակի հասցնել վարկ վերցնող երկրների տնտեսությունը (credit crunch time)։
Արդյունքում այդ երկրները (ինչպես օրինակ Հայաստանը) հասցնում են սննկազման եզրին և կախվածության մեջ գցում իրենցից։ Սա տվյալ երկիրը ղեկավարելու գլոբալիստական միջոցներից մեկն է։
https://en.wikipedia.org/wiki/Carmen_Reinhart

Վեցերորդը Սեթ Բերքլին է, ով բժիշկ-համաճարակաբան է։ Բերքլին GAVI դաշինքի գործադիր տնօրենն է և հանդիսանում է պատվաստանյութերի համաշխարհային ջատագով: Թե ինչով է զբաղվելու նա գլոբալիստների ծրագրերում, կարծում ենք մեկնաբանության կարիք չունի (vaccines and fairness)։
Հ.Գ. Գլոբալիստների պատկերացրած արդարությունը չի համընկնում իրական արդարության հետ։
https://en.wikipedia.org/wiki/Seth_Berkley

Վերջինը Թամարա Ռոխոն է (THE SHOW MUST GO ON), որը հանդիսանում է դասական շոուբիզնեսի ներկայացուցիչ։ Ներկայիս աշխարհի թե դասական, թե ոչ դասական շոու բիզնեսը և հատկապես նրա կարկառուն ներկայացուցիչներն ամբողջությամբ գտնվում են գլոբալիստների հսկողության տակ։Նաև վերջիններս հանդիսանում են իլյումինատների խմբավորման անդամներ։ Նրանց նպատակն է երգ ու պարով համայն աշխարհի մարդկությանը զբաղեցնել և շեղել գլոբալիստների կողմից իրականացվող հակամարդկային ծրագրերից։
Վստահ ենք, որ այս ոլորտը շարունակելու է մեծ դերակատարում ունենալ մարդկանց ուղեղների մթագնման և ապակողմնորոշման հարցում։
https://en.wikipedia.org/wiki/Tamara_Rojo

Հ.Գ. Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության հանդեպ 27.09.2020-ին լկտիաբար սանձազերծված պատերազմը հանդիսանում էր գլոբալիստների «թուրանի ծրագրի» մի մասը, որը դեռ ամբողջովին ավարտին չի հասցվել, քանի-որ Ռուսաստանի Դաշնության կողմից այն ժամանակավորապես կասեցվել է։
The Econimist-ի կազմի մնացած մանրուքներին կանդրադառնանք հաջորդիվ։

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն