Ու՞ր կորավ Ադրբեջանը

ՀՀ արտգործնախարարությունն իր պաշտոնական կայքէջից հեռացրել է «ադրբեջանցիներին ազատ մուտքի իրավունք (վիզա) տալու մասին տեղեկատվությունը։

Հիշեցնենք, որ ս.թ. հունվար ամսին ՀՀ արտգործնախարարության կայքում հայտնվեց տեղեկատվություն այն մասին, որ Ադրբեջանի քաղաքացիները (բոլոր տեսակի անձնագրերով) կարող են ազատ մուտք ու ելք անել Հայաստան։

Սակայն, այսօր այդ նշումը հեռացված է։

Սա իհարկե չի նշանակում, որ ադրբեջանցիների ազատ մուտուելը դադարեցվել է, ամենևին։

Ինչպես նախկինում հայտնել էր ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը, ադրբեջանցիները միշտ էլ իրավունքն են ունեցել ազատ գալ Հայաստան։ https://armeniasputnik.am/region/20210108/26030745/adrbejan-hh-qaxaqatsineri-arants-vizayi-mutqi-tuyltvutyuny-28-tarva-vaxemutyun-uni.html

Թե ինչու են այսօր հանկարծ այդ տեղեկատվությունը կրկին հեռացրել արտգործնախարարության կայքից, դեռևս չկա պաշտոնական բացատրություն։ Բայց մասնագետները կարծիք են հայտնում այն մասին, որ սա կարող է անմիջական կապ ունենալ Տավուշի սահմանի մոտ առկա լարված իրավիճակի հետ։

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն