ՈւԵՖԱ-ն Բելառուսից խլում է Չեմպիոնների լիգայի խաղերը հյուրընկալելու իրավունքը

Ուրբաթ երեկոյան համացանցում հայտնվեցին ՈւԵՖԱ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Քեվին Լյամուրի խոսքերն այն մասին, որ Ֆուտբոլի եվրոպական միությունը կզրկի Բելառուսին` Եվրոպայի գավաթի խաղերն իր մոտ ընդունելու իրավունքից։

Արդյունքում ՈւԵֆԱ-ն ստիպված էր բացատրություն տալ իր այս հայտարարության առնչությամբ։ Պաշտոնապես Բելառուսում գավաթների և այս երկրի հավաքականի մասնակցությամբ ֆուտբոլային հանդիպումներ անցկացնելու սահմանափակումներ չկան։

Այդուհանդերձ, ՈւԵՖԱ-ն Բելառուսից խլում է Չեմպիոնների լիգայի խաղերը հյուրընկալելու և Եվրոպայի մրցաշարի կանանց առաջնության (մինչև 19 տարեկան) եզրափակիչ խաղերն անցկացնելու իրավունքը: Բացի այդ, ՈւԵՖԱ-ի համագումարը կտեղափոխվի մեկ այլ վայր:

 

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն