Dejavu թելեգրամ-ալիքի տեղեկությունով՝ պատերազմի ավարտից հետո վարչապետն իր մոտ է հրավիրել հրաժարականի դիմում գրած Ոստիկանապետ Վահե Ղազարյանին և նոր առաջարկություն արել։ Փաշինյանը Ղազարյանին խնդրել է չլքել պաշտոնն այդ պատասխանատու ժամանակահատվածում, խնդրել է շարունակել ծառայությունը հատկապես իր անվտանգությունը պահելու մասով։ Նա Ոստիկանապետին զգուշացրել է, որ կարող են անսպասելի զարգացումներ լինել և որ շատ կարևոր է իր և իր ընտանիքի պահպանությունն իրականացվի ամենայն լրջությամբ։ Վարչապետը անկեղծացել է, որ չի վստահում բացի իրենից ոչ մեկին, իսկ որպես խրախուսում՝ պայմանավորվել են, որ ամիսը կանխիկ 70000$ կտրամադրի Ղազարյանին, ասելով, թե կարող է այդ գումարն իրեն պահել, կարող է բաժանել, միայն՝ խնդիրը կատարեն բարձր մակարդակով։ Ղազարյանը համաձայնվել է, իսկ ամսական վճարումները հանձնարարվել է կատարել Համահայկական հիմնադրամից ստացված և կանխիկացրած միջոցներից։ Թե որքան է այդ գումարից բաժանում, պարզել չհաջողվեց, ըստ երևույթի նոյեմբեր ամսից սկսած վճարումները իրենց նպատակին ծառայում են»։ Հ.Գ. Ցավալին ոչ միայն այն է, որ ՀՀ օրենքներին ծառայելու պարտավորություն ունեցող մարդիկ ծառայում են ինչ-որ մեկի անձնական շահերին, այլ այն, որ սպայի երդում տված մարդիկ դրժում են իրենց այդ երդումը։ Հետևաբար նրանք կարող են դրժել ցանկացած այլ երդում։ Բայց չէ՞ որ սա երբեք չի մոռացվելու (խմբագրություն)։ |
Թողնել մեկնաբանություն