8 ռազմագերիներից 6 -ը ազատ են արձակվել

Քիչ առաջ ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ Զինվորկան քննչական բաժնում ավարտվեց 8 ռազմագերիների հարցաքննությունը: Մեզ հայտնի դարձավ, որ 8 ռազմագերիներից 6-ին քննչական մարմինը բաց է թողել, եւ նրանք արդեն տուն են գնում։ Հաշվի առնելով, որ ռազմագերիներից 2-ը ժամկետային զինծառայող են, նրանց տեղափոխել են ռազմական ոստիկանություն` հետագայում նրանց ծառայության հարցը լուծելու նպատակով:

Հիշեցնենք, որ այսօր Հայաստան վերադարձած 8 ռազմագերիներն են Սարգիս Տարզյանը, Վարդգես Բալայանը, Արմեն Պետրոսյանը, Արթուր Բաբայանը, Հմայակ Սարգսյանը, Գուրգեն Գալոյանը, Գրիգոր Կյուրեղյանը, Վաղարշակ Մելոյանը։

 

 

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն