ՇՏԱՊ !!! Գյումրիում իրավիճակը շարունակում է լարված մնալ։ Գերեվարված զինծառայողների հարազատները փակ են պահում Շիրակի մարզպետարանի մուտքը, աշխատակիցները չեն կարողանում դուրս գալ շենքից:
Ոստիկանական մեծաթիվ ուժեր են կուտակվել մարզպետարանի շենքի մոտ:Նրանք մի քանի անգամ քաշքշելով փորձել են ծնողներին հեռացնել շենքից` սակայն որևէ արդյունիքի չեն հասել։
Ծնողների հետ փորձել են բանակցել նաև ԱԱԾ աշխատակիցները, սակայն` կրկին ապարդյուն:
Ծնողները պահանջում են հանդիպում Նիկոլ Փաշինյանի հետ և իրենց որդիների վերադարձ։
Սակայն, այդ հանդիպումը տեղի չի ունենում, իսկ Նիկոլ Փաշինյանի օգնական Նաիրի Սարգսյանը մարզպետին հանձնարարել է ծնողներին հանդիպման ուղարկել Երևան։