Այս շաբաթ կայացած ընտրություններում Նյու Յորքի նոր քաղաքապետ ընտրված Էրիկ Ադամսը հայտարարել է, որ իր առաջին երեք աշխատավարձը ստանալու է բիթքոյնով։
Ադամսը, ով քաղաքապետ է ընտրվել, ստանալով ձայների կեսից ավելին, իր պարտականությունները սկսում է հունվարից։
Twitter-ում արված հայտարարության մեջ Ադամսը նշել է, որ Նյու Յորքը լինելու է կրիպտոարժույթների արդյունաբերության և այլ արագ աճող նորարարական ոլորտների կենտրոնը:
Bloomberg-ի ռադիոհաղորդման ժամանակ Ադամսն ասել է, որ ցանկանում է քաղաքին պատկանող կրիպտոարժույթ ստեղծել Նյու Յորքում, ինչպես նաև Մայամիում:
Մայամիի քաղաքապետ Ֆրենսիս Սուարեսն առաջին քաղաքական գործիչն էր, ով այս հարցում առաջընթաց գրանցեց՝ ստեղծելով քաղաքին պատկանող կրիպտոարժույթ:
Նյու Յորքի տնտեսական զարգացման ստորաբաժանումը 2019 թվականին բլոկչեյն հանգույց է հիմնել Մանհեթենում։ Սակայն, ըստ Bloomberg-ի զեկույցի, այս կենտրոնի կայքը չի աշխատում։
Մայամիի քաղաքապետ Ֆրենսիս Սուարեսը նույնպես հայտարարել է, որ իր հաջորդ աշխատավարձի 100 տոկոսը ստանալու է բիթքոյնով։
Սակայն այս փուլում Սուարեսը քաղաքապետարանից չի ստանա իր աշխատավարձը բիթքոյնների տեսքով, նա կապահովի, որ դոլարով ստացած աշխատավարձը վճարային համակարգի միջոցով փոխարկվի բիթքոինի և փոխանցվի իր հաշվին։
Սուարեսը Bloomberg-ին էլփոստով ասել է, որ ինքն ու Ադամսը լավ ընկերներ են և ուրախ են ընկերական մրցակցության համար: Նա նաև ասել է, որ Ադամսը ուրախ է միանալ իրեն՝ ամերիկյան քաղաքները կրիպտոարժույթների առաջատար դիրքերում դնելու և ֆինանսական համակարգի ժողովրդավարացման հարցում:
Դեռևս հայտնի չէ՝ Ադամսի և Սուարեսի այս քայլը ճանապարհ կհարթի` բիթքոյնի որպես արժույթ օգտագործելու համար։
Ադամսը, ով այս շաբաթ ընտրվել է ձայների 67 տոկոսով, կդառնա Նյու Յորքի պատմության երկրորդ սեւամորթ քաղաքապետը։ 61-ամյա Ադամսն իր քարոզարշավի կենտրոնում դրել էր հանրային անվտանգությունը:
1984 թվականին սկսելով իր կարիերան որպես ոստիկան ՝ Ադամսը մտավ քաղաքականություն այն բանից հետո, երբ 2006 թվականին թողեց իր աշխատանքը որպես տեսուչ: