Ստեղծագործական տեխնոլոգիաների հայկական կենտրոնը ԹՈՒՄՈ-ն և Գերմանական զարգացման բանկը KfW ստորագրեցին համաձայնագիր, որը նախատեսում է Թումո-Բեռլին մասնաճյուղի հաջող փորձի հիման վրա Գերմանիայում ԹՈՒՄՈ կենտրոնների և ԹՈՒՄՈ-արկղերի ցանցի բացումը։
ԹՈՒՄՈ-ի մամլո հաղորդագրության համաձայն, փաստաթղթերի ստորագրման արարողության ժամանակ KfW-ի թվայնացման գծով տնօրեն Միքայել Շտրաուսը նշել է, որ Թումո-Բեռլինի բացումը հրաշալի հնարավորություններ է ընձեռել Բեռլինի երիտասարդությանը։
«Այսօր ստորագրված համաձայնագիրը մեծ առաջընթաց է, քանի որ այն հնարավորություն կտա Թումո-Բեռլինի արդյունավետ փորձը տարածել ողջ Գերմանիայում»,- ասաց Շտրաուսը։
Հետագայում ԹՈՒՄՈ միջազգային ցանցը Ֆրանսիայում, Ռուսաստանում, Ալբանիայում, Ուկրաինայում, Լիբանանում կհամալրվի կենտրոններով ԱՄՆ-ում և Պորտուգալիայում։