Երեւանի էներգաարդյունավետության ծրագրով մայրաքաղաքի 8 մանկապարտեզ այժմ հիմնանորոգվում է

Ծրագրում ընդգրկված են 29 նախադպրոցական հաստատություններ, 15-ը հիմնանորոգվելու են, իսկ մնացած հաստատություններում կիրականացվեն էներգաարդյունավետության միջոցառումներ։

Յուրաքանչյուր մանկապարտեզ կունենա իր արևային էլեկտրակայանը և արևային ջրատաքացուցիչը։

Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է մոտ 15 մլն եվրո, որի մի մասը դրամաշնորհ է։

Շինարարության մեկնարկից 20 ամիս հետո երեխաները կստանան կապիտալ վերանորոգված, հարմարավետ և էներգաարդյունավետ մանկապարտեզներ։ Ոմանք շուտով դռները կբացեն։

 

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն