Մեկ շաբաթվա ընթացքում Հայաստանի իշխանությունն արգելեց երկու ներկայացում. Հարություն Հարությունյան

TV 5-ի գործադիր տնօրեն Հարություն Հարությունյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է,- Մեկ շաբաթվա ընթացքում Հայաստանի իշխանությունն արգելեց երկու ներկայացում: Առաջինն արգելվեց Վահրամ Սահակյանի «Անմարդկային Կատակերգությունը» , իսկ երեկ տեղեկացանք, որ ԿԳՄՍ փոխնախարարը զանգահարել է Երևանի պետական կամերային թատրոնի տնօրենին և խաղացանկից հանել է տվել «Նազար, Նազար մինչև վերջ» ներկայացումը: Սա շատ լուրջ ազդակ է , որ երկրում արմատավորվում է բռնատիրություն: Այս առիթով հիշեցի հայտնի գրող երգիծաբան Լեռ Կամսարի թոռնուհու պատմածը:
«1918 թվականին Սարիղամիշի ճակատամարտի կամավորների մեջ էր երգիծաբանը, սակայն Դրոն արգելում է նրան կռվին մասնակցել` ասելով. «Քեզ որ մի բան պատահի, բա մեզ ո՞վ է ծաղրելու, գնա՛, ա՛յ մարդ, գնա՛, քո գործն ուրիշ է, դու քո գործով զբաղվի» :
Թե բա՝ #ժողովրդավարության_բաստիոն 😏

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն