ԱՄՆ-ն մտադիր է շրջանցել 907 բանաձևը և Ադրբեջանին ռազմական օգնություն ցուցաբերել

ԱՄՆ-ն մտադիր է շրջանցել 907 բանաձևը և Ադրբեջանին ռազմական օգնություն ցուցաբերել։ Այդ մասին տեղեկացնում է ամերիկագետ Սուրեն Սարգսյանը։

-Ազատության աջակցության վերաբերյալ վավերագիրը արգելում է Ադրբեջանին ցանկացած օգնություն ցուցաբերել։ Միևնույն ժամանակ՝ նախագահը լիազորված է շրջանցելու օրենքը, օգնություն ցուցաբերել Ադրբեջանին յուրաքանչյուր տարի մարտ-ապրիլ ամիսներին՝ սկսած 2001թվականից։

Այլ խնդիր է, որ Բայդենը խոստացել է վերանայել այդ օգնությունը, բայց մենք այդ ուղղությամբ չենք աշխատել, ինչպես նաև չենք աշխատել մյուս ոլորտներում,- գրել է փորձագետը։

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն