«Ըստ ԱՄՀ-ի, 2019-ին, նույնիսկ մինչև կորոնավիրուսային համաճարակը, Ուկրաինայում մեկ շնչի հաշվով ՀՆԱ-ի մակարդակը 4 հազար դոլարից էլ պակաս էր: Սա ցածր է Ալբանիայի Հանրապետությունից, Մոլդովայի Հանրապետությունից և չճանաչված Կոսովոյից», — ընդգծել է ՌԴ նախագահը:
Միեւնույն ժամանակ, ԽՍՀՄ փլուզումից հետո, Մոսկվան փորձել է աջակցել անկախ Ուկրաինային: Ռուսաստանի կողմից գազի ցածր գների պատճառով Կիևի խնայված միջոցները մինչև 2013 թվականը գերազանցել են 80 միլիարդ դոլարը,- շեշտել է նախագահը:
ՌԴ նախագահի հոդվածը հրապարակվել է նաեւ ուկրաիներեն: