Պուտինն Ուկրաինան անվանեց Եվրոպայի ամենաաղքատ երկիրը

Ուկրաինան այսօր Եվրոպայի ամենաաղքատ երկիրն է,- ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Կրեմլի կայքում հրապարակված «Ռուսների և ուկրաինացիների պատմական միասնության մասին» հոդվածում:

«Ըստ ԱՄՀ-ի, 2019-ին, նույնիսկ մինչև կորոնավիրուսային համաճարակը, Ուկրաինայում մեկ շնչի հաշվով ՀՆԱ-ի մակարդակը 4 հազար դոլարից էլ պակաս էր: Սա ցածր է Ալբանիայի Հանրապետությունից, Մոլդովայի Հանրապետությունից և չճանաչված Կոսովոյից», — ընդգծել է ՌԴ նախագահը:

Միեւնույն ժամանակ, ԽՍՀՄ փլուզումից հետո, Մոսկվան փորձել է աջակցել անկախ Ուկրաինային: Ռուսաստանի կողմից գազի ցածր գների պատճառով Կիևի խնայված միջոցները մինչև 2013 թվականը գերազանցել են 80 միլիարդ դոլարը,- շեշտել է նախագահը:

ՌԴ նախագահի հոդվածը հրապարակվել է նաեւ ուկրաիներեն:

 

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն