Մոսկվայում հորդառատ անձրեւը հեղեղել է «Շերեմետեւո» օդանավակայանը (տեսանյութ)

Հորդառատ անձրևի պատճառով ջրի տակ է անցել Շերեմետյեվո օդանավակայանի թռիչքուղին: Մայրաքաղաքի օդային նավահանգստի ուղեւորները հայտնում են, որ օդանավերի կայանատեղերը, հատուկ սարքավորումների պահեստները, ինչպես նաև օդանավակայանի ստորգետնյա կայանատեղերը ջրի տակ են:

Որոշ ժամանակ տերմինալը հիշեցնում էր նավահանգիստ, իսկ բազմաթիվ ինքնաթիռներ, վատ եղանակի պատճառով, ստիպված էին պտտվել քաղաքի վրայով ՝ սպասելով վայրէջքի հնարավորության:

Որոշ թռիչքներ տեղափոխվել են այլ օդանավակայաններ ՝ Սանկտ Պետերբուրգ, Նիժնի Նովգորոդ, Վնուկովո և Դոմոդեդովո օդանավակայաններ:

Վատ եղանակի պատճառով հետաձգվել են ավելի քան 200 տեղական և միջազգային թռիչքներ։

 

 

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն