Ռուսական դեսպանատունը Անկարայում տեղեկացրել է, որ Ռուսաստանի Դաշնությունը Թուրքիա է ուղարկել Бе-200 տիպի ինքնաթիռներ՝անտառային հրդեհները մարելու նպատակով։
Գերատեսչությունը նշել է, որ Ռուսաստանը հատկացրել է 3 հրշեջ ինքնաթիռ։ Դիվանագիտական ներկայացուցչության Twitter-ի էջում հրապարակվել են տեղի հրդեհների նկարներ, որտեղ կարելի է տեսնել, թե ինչպես են աշխատում փրկարարները։