Ադրբեջանն ու Թուրքիան կրկին համատեղ զորավարժություններ կսկսեն: Զորավարժությունները տեղի կունենան ժամանակակից կապի և կառավարման ավտոմատացված համակարգերի միջոցով, ապրիլի 6–ից 8–ը։ Այս մասին տեղեկացնում է Ռիա Նովոստի գործակալությունը, հղում կատարելով Ադրբեջանի պաշտպանության նախարարությանը։
Նշվում է, որ զորավարժությունների ընթացքում իրականացնելու են զորքերի փոխազդեցության կազմակերպման, դաշտային հրամանատարական շտաբերի տեղակայման և այլ գործողություններ` ժամանակակից կապի և կառավարման ավտոմատացված համակարգերի միջոցով։
Հիշեցնենք՝ ավելի վաղ թուրքական բանակի հատուկ ստորաբաժանումներն ադրբեջանցի զինծառայողների հետ ժայռամագլցման վարժանքներ են անցկացրել։ Հատուկ ստորաբաժանումների համատեղ զորավարժությունները մեկնարկել էին դեռ մարտի սկզբին։