Ադրբեջանը Հայաստանի նկատմամբ տարածքային նկրտումներ չունի. Ալիև

Ադրբեջանի նախագահ Ալիևը, այսօր Բաքվի ADA համալսարանում կայացած գիտաժողովի ժամանակ հայտարել է` մեր երկիրը Հայաստանի նկատմամբ տարածքային նկրտումներ չունի։ Մենք հիշելու ենք մեր պատմությունը, բայց մենք որևէ երկրի, այդ թվում նաև Հայաստանի նկատմամբ որևէ տարածքային նկրտումներ չունենք։
Ադրբեջանի ղեկավարը նշել է, որ ծրագրում են երեք տարվա ընթացքում Արցախում ավարտին հասցնել ենթակառուցվածների ձևավորման հիմնական ծրագրերը։

Հիշեցնենք, որ Հայաստանի պատմությունը ձգվում է հազարամյակներ, իսկ Արդբեջանը հարյուր տարի առաջ արհեստականորեն ձևավորված պետություն է և դրա պատմությունը հիշելը մեծ ինտելեկտուալ կարողություններ չի պահանջում։

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն