Աֆղանստանի կենտրոնական բանկի 9 մլրդ դոլարի պահուստները գտնվում են արտասահմանում

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը չեղարկել է Աֆղանստան դոլարի մատակարարումը՝ նախքան թալիբների կողմից Քաբուլի գրավումը։ Այդ մասին հայտնում է Wall Street Journal-ը ՝ վկայաբերելով իրավիճակին ծանոթ աղբյուրներին։

Նրանց խոսքով ՝ անցած շաբաթ, երբ թալիբները վերահսկողություն հաստատեցին մի շարք գավառական կենտրոնների վրա և ուղղվեցին դեպի Քաբուլ՝ ԱՄՆ-ի գանձապետարանը դադարեցրեց կանխիկ դրամարկղերի փաթեթների առաքումը Աֆղանստան: Չեղարկման նպատակը «հարյուր միլիոնավոր դոլարների` ահաբեկչական խմբավորման ձեռքը չընկնելն է»,- հաղորդել են աղբյուրները:

Ավելի վաղ՝ Washington Post-ը հայտնել է, որ ԱՄՆ-ն օգոստոսի 15-ին սառեցրել է ամերիկյան բանկերում Աֆղանստանի կառավարությանը պատկանող պահուստները ՝ դրանք անհասանելի դարձնելով թալիբների համար:

Աղբյուրները նաև հավելում են, որ ԱՄՆ ն աշխատում է փակել թալիբների մուտքը Արժույթի միջազգային հիմնադրամ` գրեթե կես միլիարդ դոլարին համարժեք գումարի չափով։

Երկրից փախած Աֆղանստանի կենտրոնական բանկի ղեկավար Աջմալ Ահմադին թերթին տեղեկացրել է, որ դեռ օգոստոսի 13-ին գիտեր, որ Աֆղանստան դոլարային առաքումներ այլևս չեն լինելու: Նա նշել է, որ Աֆղանստանի կենտրոնական բանկի գրեթե ողջ՝ 9 մլրդ դոլարի պահուստները գտնվում են արտասահմանում: Նրա խոսքով, եթե ԱՄՆ-ին հաջողվի արգելափակել դրանք, ապա «թալիբներին հասանելիք գումարը կկազմի գրեթե 0,1%»:

 

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն