Մեր ընթերցողի ուշադրությանն ենք ներկայացնում ՀՀ վիճակագրական կոմիտեի (ԱՐՄՍՏԱՏ) պաշտոնական տեղեկատվությունը Հայաստանի Հանրապետությունում աղքատության մակարդակի վերաբերյալ։ Կոմիտեի պաշտոնական կայքում առկա է 2008-ից մինչև 2020 թվականի տեղեկատվությունը ներառյալ։
Ինչպես պարզ է դառնում պաշտոնական տեղեկատվությունից` ՀՀ-ում աղքատության ամենացածր ցուցանիշը գրանցվել է 2018 թվականին. աղքատ է համարվել ընդհանուր բնակչության 23,5%-ը։
Ամենաբարձր ցուցանիշը եղել է 2010 թվականին` 35,8%:
2020 թվականին Հայաստանի ամենաաղքատ մարզը եղել է Գեղարքունիքը` 48,1% աղքատության ցուցանիշով։
Իսկ 2020 թվականի ամենահարուստ մարզը եղել է Սյունիքը` 6,1% աղքատության շեմով, ինչը հավանաբար պայմանավորված է պղնձամոլիբդենային գործարանի աշխատանքով։
Ինչպես երևում է տվյալների գրաֆիկական պատկերից` 2008 թվականից հետո աղքատության ցուցանիշը կտրուկ աճել է, ապա սկսել է կայուն նվազել։ 2018 թվականին եղել է աղքատության նվազագույն ցուցանիշը, սակայն դրանից հետո աճում է։
Իսկ թե ինչ է տեղի ունեցել «աղքատության» հետ քովիդի համաճարակի և պատերազմի արդյունքում, կհրապարակենք պաշտոնական տվյալները ստանալուց անմիջապես հետո։
Ստորև ներկայացնում ենք ՀՀ-ում աղքատության ցուցանիշներն ըստ տարիների.