Ամերիկացիները խուճապի մեջ են. նրանց սպառնում է թունավորումը

Ծուխն ու մառախուղը շարունակում են կախվել Միացյալ Նահանգների տարածքի վրա։ Ըստ պաշտոնական վարկածի` պատճառը հարյուրավոր մղոն հեռավորության վրա այրվող կանադական անտառային հրդեհներն են, որոնցից աղտոտված օդը ակտիվորեն տարածվում է ԱՄՆ-ի արևելյան կեսում:

Ըստ AirNow-ի տվյալների` Ինդիանայից և Օհայոյից մինչև Միջինատլանտյան շրջանի հատվածներում օդի աղտոտվածության մակարդակն այս շաբաթ խիստ բարձր ցուցանիշների է հասել՝ վտանգի տակ դնելով միլիոնավոր բնակիչների կյանքը։

Բազմաթիվ ամերիկացներ համոզված են, որ այսպիսի ծուխ ու մառախուղ չէր կարող առաջանալ հեռավոր անտառների այրման պատճառով և մեղադրում են իշխանություններին` նոր ահաբեկչության մեջ (հիշեցնելով COVID-ի համավարակը)։

 

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն