ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի պատասխանները Ռուսաստանի անվտանգության առաջարկներին

El Pais թերթը պնդում է, որ իր տրամադրության տակ է հայտնվել ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի պատասխանները Ռուսաստանի անվտանգության առաջարկներին: Նրանցից հետևում է, որ.

• Միացյալ Նահանգները պատրաստ է երկխոսություն սկսել Ռուսաստանի Դաշնության հետ միջին և փոքր հեռահարության հրթիռների ոլորտում սպառազինությունների վերահսկման շուրջ.

• Միացյալ Նահանգները պատրաստ է քննարկել Ռուսաստանի Դաշնության հետ փոխադարձ պարտավորությունները՝ սահմանափակելու Ուկրաինայում հարձակողական հրթիռային համակարգերի և ուժերի տեղակայումը.

• ԱՄՆ-ը և ՆԱՏՕ-ն հայտնել են Ռուսաստանի Դաշնությանը, որ իրենք զերծ կմնան Արևելյան Եվրոպայում միջուկային զենք տեղակայելուց.

• ԱՄՆ-ը պատրաստ է լրացուցիչ միջոցներ դիտարկել Ռուսաստանի Դաշնության հետ ծովում և օդում միջադեպերը կանխելու համար.

• ԱՄՆ-ը պատրաստ է Ռուսաստանի հետ քննարկել Ռումինիայում և Լեհաստանում Tomahawk թեւավոր հրթիռների չտեղակայումը հաստատելու մեխանիզմը։

 

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն