ԱՄՆ-ի և Թուրքիայի ներկայացուցիչները հեռախոսով քննարկել են հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցը

ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը և Թուրքիայի նախագահի գլխավոր խորհրդական Իբրահիմ Քալընը հեռախոսով քննարկել են հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցը։ Այս մասին հայտնում է Սպիտակ տունը։

Սպիտակ տունը, մասնավորապես, հայտնել է, որ կողմերը քննարկել են տարածաշրջանային հարցեր, «ներառյալ հարաբերությունների կարգավորմանն ուղղված Թուրքիայի ու Հայաստանի ջանքերը»։

 

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն