ԱՄՆ-ի կոնգրեսականները կոչ են արել ԱՄՆ-ի ղեկավարությանը ՝դատապարտել ադրբեջանական զորքերի ներխուժումը Սյունիք

ԱՄՆ-ի ներկայացուցիչների պալատի անդամ` կոնգրեսական դեմոկրատ Ֆրենկ Փալլոնեն կոչ է արել ԱՄՆ-ի ղեկավարությանը՝ դատապարտել ադրբեջանական զորքերի ներխուժումը Սյունիք։

Twitter-ի իր էջի տեսանյութը հաղորդում է, որ Ադրբեջանի ներխուժումը Հայաստան՝ միջազգային իրավունքի ակնհայտ խախտում է։ ԱՄՆ-ն պետք է աներկբայորեն դատապարտի այդ հարձակումը և դաշնակիցների վրա իր ազդեցությունը օգտագործի՝ Ադրբեջանի զորքերը Հայաստանի տարածքից դուրս բերելու համար։

Կոնգրեսական Ադամ Շիֆֆը նույնպես դատապարտել է Ադրբեջանին՝ ընդգծելով , որ Բաքուն գնաց այդ սադրանքին այն իրողությունից մի քանի օր անց, երբ պետքարտուղարությունը հրաժարվեց այն սահմանափակումներից, որոնք նախատեսված էին 907 հոդվածով՝ Ադրբեջանին ուղիղ օգնություն հատկացնելու վերաբերյալ։

 

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն